Jump to content

Յանոշ Սենտագոթայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանոշ Սենտագոթայի
հունգ.՝ János Szentágothai
Ծնվել էհոկտեմբերի 31, 1912(1912-10-31)[1][2]
Պեշտույհելի, Budapest District XV, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էսեպտեմբերի 8, 1994(1994-09-08)[1][2] (81 տարեկան)
Բուդապեշտ, Հունգարիա[2]
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունանատոմ, նյարդակենսաբան, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Բուդապեշտի համալսարան[2], Medical University of Pécs?[2] և Semmelweis University?[2]
Գործունեության ոլորտանատոմիա
Պաշտոն(ներ)Հունգարիայի Ազգային ժողովի անդամ, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ, president of the Hungarian Academy of Sciences?, ընկերության նախագահ և փոխնախագահ
ԱնդամակցությունՍլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա[2], Հունգարիայի գիտությունների ակադեմիա[2], Լոնդոնի թագավորական ընկերություն[2], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[2], Լեոպոլդինա[2], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[2], Պապական գիտությունների ակադեմիա[3][2], Q1326715?, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[2], Ֆինլանդիայի գիտությունների և գրականության ակադեմիա[2], Մայնցի գիտությունների և գրականության ակադեմիա[2], Նորվեգիայի գիտությունների ակադեմիա[2], Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա[2], Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[2], Presidential Council of the Hungarian People's Republic?, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան (1936) և Բազելի համալսարան (1940)
Գիտական աստիճանprof. em.?[2] (1985) և բժշկության դոկտոր[2] (1936)
Տիրապետում է լեզուներինհունգարերեն[1][4], անգլերեն[4] և գերմաներեն
Պարգևներ
ԿուսակցությունՀունգարիայի ժողովրդավարական ֆորում
ՀայրGustav Schimert?
 János Szentágothai Վիքիպահեստում

Յանոշ Սենտագոթայի (հունգ.՝ János Szentágothai, իսկական անունը՝ Յանոշ Շիմերտ, հոկտեմբերի 31, 1912(1912-10-31)[1][2], Պեշտույհելի, Budapest District XV, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - սեպտեմբերի 8, 1994(1994-09-08)[1][2], Բուդապեշտ, Հունգարիա[2]), հունգարացի գիտնական, կազմախոս և ֆիզիոլոգ, նյարդակենսաբան, մանկավարժ, պրոֆեսոր, նյարդակենսաբան, ֆունկցիոնալ նյարդահյուսվածքաբանության գիտական դպրոցի հիմնադիրը։ Եղել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի նախագահ (1977-1985), ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (1976 թվականից) և ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի (1982 թվական) արտասահմանյան անդամ։ Հունգարիայի Կոշութի անվան պետական մրցանակի դափնեկիր (1950)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանոշ Շիմերտը ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 31-ին Բուդապեշտում։ Բժշկություն է սովորել Բազելի ու Բուդապեշտի համալսարաններում։ 1940 փոխել է ազգանունը՝ Շիմերտ ազգանվան փոխարեն վերցնելով Սենտագոթայի ազգանունը։

1936 թվականից աշխատել է Բուդապեշտի համալսարանում։ 1946-1963 թվականներին եղել է Պեչի համալսարանի բժշկական դպրոցի անատոմիայի ամբիոնի վարիչ։ 1963 թվականին դարձել է համալսարանի անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր։ Միաժամանակ զբաղեցրել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնը։

Յանոշ Սենտագոթային 1948 թվականից եղել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1967 թվականից՝ իսկական անդամ, իսկ 1977-1985 թվականներին գլխավորել է Հունգարիայի գիտությունների ակադեմիան։ 1976 թվականին դարձել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1982 թվականին՝ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ, եղել է նաև ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (1982), Գերմանիայի բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ և այլն։

1985-1994 թվականներին Յանոշ Սենտագոթային եղել է Հունգարիայի ազգային խորհրդարանի պատգամավոր։ 1980-ական թվականների վերջին դարձել է կումունիստական կառավարությանն ընդդիմադիր Հունգարական դեմոկրատական ֆորումի ակտիվիստ։

Յանոշ Սենտագոթային մահացել է 1994 թվականի սեպտեմբերի 8-ին Բուդապեշտում սրտի կաթվածից։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանոշ Սենտագոթային զբաղվել է նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի, կազմաբանության, մակրո- և միկրոդիտակային կառուցվածքի հետազոտությամբ։ Ուսումնասիրել է նյարդային կենտրոնների կառուցվածքը, գլխուղեղի ու ողնուղեղի նյարդահումորալ կարգավորումների մեխանիզմները, նյարդային համակարգի ազդեցությունը էնդոկրին գործառույթների վրա։

Էլեկտրոնային միկրոսկոպիայի մեթոդների միջոցով ուսումնասիրել է ռեֆլեկտորային պարզ ուղիների կառուցվածքն ու սինապտիկ կապերը, զգայական համակարգերի ու ակնաշարժական լաբիրինթոսային ռեֆլեքսների մեխանիզմներն ու ուղիները։ 1968 թվականին ուշադրություն է դարձրել նախասինապտիկ արգելակման հայեցակարգի աքսոնալ կապերի կազմաբանության մեջ առկա անհամապատասխանությունների վրա։ Նրա մի շարք աշխատություններ վերաբերում են հիպոթալամուսի ու գլխուղեղի կեղևի կապերին ու կառուցվածքին։ Ստեղծել է նյարդային համակարգի մի շարք կոնցեպտուալ մոդելներ (1976)։

Հեղինակել է «Մարդու անատոմիայի ատլասը» (1946—1975)։ Եղել է «Ակտա մորֆոլոգիկա» (1951 թվականից) և «Ակտա բիոլոգիկա» (1955 թվականից) ամսագրերի խմբագիրներից մեկը։

  • Կոշութի անվան մրցանակ (1950)
  • Առաջին աստիճանի պետական մրցանակ (1970, նյարդային համակարգի ֆունկցիոնալ կառուցվածքի ուսումնասիրության բնագավառում ունեցած ներդրման համար)
  • Ակադեմիական ոսկե մեդալ (1985)
  • «Հունգարիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդորական խաչ աստղի հետ (1992)

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ Յանոշ Սենտագոթայիի ծննդյան 100-ամյակի առթիվ 2012 թվականը հայտարարվել է Յանոշ Սենտագոթայիի տարի[8][9][10][11][12][13][14][15][16][17][18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 Gulyás B., Somogyi P. Janos Szentagothai. 31 October 1912 -- 8 September 1994: Elected ForMemRs 20 April 1978 // Biogr. Mem. Fellows R. Soc. / J. T. StuartThe Royal Society, 2012. — Vol. 59, Iss. 0. — P. 383—406. — 24 p. — ISSN 0080-4606; 1748-8494doi:10.1098/RSBM.2012.0038PMID:26113752
  3. www.pas.va
  4. 4,0 4,1 CONOR.Sl
  5. https://www.amphilsoc.org/prizes/karl-spencer-lashley-award
  6. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 346.
  7. Díszdoktorok (հունգ.)PTE, 2019.
  8. «UNESCO's Memorial Year Honours János Szentágothai». Hungarian Academy of Sciences.
  9. Katona, F.; Berényi, M. (2003). «The role of investigations by János Szentágothai in developmental neurology». Ideggyogyaszati szemle. 56 (11–12): 422–429. PMID 14743597.
  10. Flerkó, B. L. (1996). «In memoriam János Szentágothai 31.10.1912–8.9.1994». Annals of Anatomy - Anatomischer Anzeiger. 178 (2): 101–103. doi:10.1016/S0940-9602(96)80022-7. PMID 8638764.
  11. Székely, G. (1995). «János Szentágothai. (1912-1994)». Acta biologica Hungarica. 46 (1): 3–7. PMID 8801772.
  12. Székely, G. (1995). «János Szentágothai (1912-1994)». Journal fur Hirnforschung. 36 (1): 3–5. PMID 7751608.
  13. Hamori, J. (1994). «János Szentágothai is dead (1912-1994)». Orvosi hetilap. 135 (43): 2355. PMID 7970652.
  14. Halasz, B. (1994). «John Szentágothai 1912-1994». Neurobiology (Budapest, Hungary). 2 (4): 277–282. PMID 7599626.
  15. Záborszky, L. S.; Palkovits, M. S.; Flerkó, B. L. (1992). «János Szentágothai: A life-time adventure with the brain. An appreciation on his eightieth birthday». The Journal of Comparative Neurology. 326 (1): 1–6. doi:10.1002/cne.903260102. PMID 1479062.
  16. «Salute to János Szentágothai». Orvosi hetilap. 123 (51): 3119–3120. 1982. PMID 6761621.
  17. Kirsche, W. (1978). «János Szentágothai on completing the 65th year of his life». Journal fur Hirnforschung. 19 (3): 189–191. PMID 361886.
  18. Shiliagina, N. N. (1966). «A device for the head-holder of the Szentagothai stereotaxic apparatus for work on rabbits». Zhurnal vysshei nervnoi deiatelnosti imeni I P Pavlova. 16 (6): 1126–1128. PMID 4898909.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Սենտագոթայի» հոդվածին։